Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտանում՝ «Կոմիտասի շուկայի» դիմաց, բախվել են «Ford», «Kia», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները և «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

«Zhongtong»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հավեկշռում և սպասարկում է թիվ 65 երթուղին։

400