Թուրքիայում նախատեսում են երկարացնել F-16-երի շահագործման ժամկետը. ermenihaber
Թուրքիան ստիպված է արդիականացնել երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր հարվածային ուժը կազմող F-16 կործանիչները: Արդյունքում՝ յուրաքանչյուր կործանիչի վրա փոխարինվելու կամ նորացվելու է 1200-1500 անուն պահեստամաս, ինքնաթիռների շահագործման ժամկետը 8000 թռիչքային ժամից կհասցվի 12000 ժամի:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահին կից պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը, տեղեկացնում է ermenihaber-ը:
Թուրքիան ստիպված է դիմել այս քայլին, քանի որ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, Անկարան զրկվել է ՆԱՏՕ-ի 10 երկրի կողմից համատեղ իրականացվող 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների արտադրության նախագծին մասնակցելուց:
01 Փետրվար, 2021 20:50
1969
ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկել 40 նոր F-16 կործանիչի մատակարարման վերաբերյալ գրություն
01 Մարտ, 2024 16:09
ԵՄ-ն չի հաշվարկել Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարման հետևանքները․ Զախարովա
24 Մայիս, 2023 21:12
Թշնամին կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ
30 Սեպտեմբեր, 2020 17:59
Սկսելու ենք Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը. Փաշինյան
24 Մայիս, 2026 17:06
Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան
24 Մայիս, 2026 11:38
Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը
21 Մայիս, 2026 11:22