Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Թվինինգ» ծրագրի՝ «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը» շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարար Իրենա Հրստիչին, Խորվաթիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Շունկոյին և ԵՄ «Թվինինգ» ծրագրի ավագ համակարգող Դոմագոյ Դոդիգին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում պետական կառույցների և փորձագետների ներգրավման, մասնագիտական ու գործնական փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահական համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են Խորվաթիայի փորձին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և զարգացման ուղղությամբ՝ այն Հայաստանի բարեփոխումների գործընթացում կիրառելու հնարավորությունների համատեքստում։

«Մեզ համար կարևոր է օգտվել այս ոլորտում կուտակված փորձից՝ հասկանալու, թե ինչ մարտահրավերների կարող ենք հանդիպել և ինչպես կարող ենք դրանք նախապես հաշվի առնել։ Այս փորձը մեզ կօգնի բարեփոխումն իրականացնել ավելի արդյունավետ և քաղաքացիների համար ապահովել ավելի հասանելի ու որակյալ բժշկական ծառայություններ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

66