Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքական իշխանամետ «Hürriyet» թերթի տվյալներով՝ սեպտեմբերին երկրի ֆոնդային շուկայում տեղի ունեցած ճգնաժամից հետո հնարավոր է թուրքական կառավարության կազմի փոփոխություն։

Ըստ պարբերականի՝ ճգնաժամը բացասական արձագանք է առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության ներսում, որը գլխավորում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Կուսակցության ներսում պահանջներ կան՝ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։ Գործողությունների ժամկետն ու ընթացքը կորոշի անձամբ նախագահը։ Այնուամենայնիվ, AKP-ի ներսում ուժեղացել են պետական ​​համակարգում և կառավարության կազմում կադրային փոփոխություններ կատարելու կոչերը»,- հայտնում է պարբերականը։

«Hürriyet»-ը նաև տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարան կներկայացնի ճգնաժամն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկ։

Թուրք օրենսդիրները պատրաստվում են վերսկսել աշխատանքը հոկտեմբերի 1-ին՝ ամառային արձակուրդից հետո։

136