Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Մինչ կժամաներ քննչական խումբը, պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 73-ամյա Գագիկ Ն.-ն է։

74