Եգիպտոսում տղամարդը վերջին պահին բռնել է պատուհանից ընկնող երեխային․ տեսանյութ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եգիպտոսի Գիզա նահանգի մի բնակիչ վերջին պահին բռնել է երկրորդ հարկի պատուհանից վայր ընկնող փոքրիկ երեխային։ Փրկության պահը ֆիքսվել է տեսահսկման տեսախցիկների կողմից և արագորեն տարածվել սոցիալական ցանցերում։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղայի մայրը նրան տանը թողել էր քույր-եղբայրների հետ։
Մինչ մեծահասակները սենյակում չէին, երեխան բարձրացել էր պատուհանագոգին և կորցրել հավասարակշռությունը։ Պատահական անցորդը նկատել է վայր ընկնող երեխային և բռնել նրան գետնից ընդամենը մի քանի սանտիմետր բարձրության վրա։ Հաղորդվում է, որ երեխան խիստ վախեցած է եղել, սակայն չի տուժել։
05 Հոկտեմբեր, 2026 12:18
201
Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները
15 Սեպտեմբեր, 2026 17:05
Եգիպտոսի դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով
19 Օգոստոս, 2026 14:30
Սևանա լճում Եգիպտոսի քաղաքացի է ջրահեղձ եղել
02 Օգոստոս, 2026 15:56