Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ԱՄՆ բանտում սրտի կաթված է ստացել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով նրա փաստաբաններին։
69-ամյա Ֆլորեսի ներկայացուցիչները հայտնել են, որ նա սրտի կաթված է ստացել հուլիսին։ Նրանք նշել են, որ Ֆլորեսն ունի սրտի խնդիրներ, որոնք հնարավոր չէ բուժել բանտային պայմաններում։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Ֆլորեսը 11 կգ քաշ է կորցրել։
Նրա փաստաբանները հավելել են, որ կփորձեն հասնել նրա՝ տնային կալանքի տեղափոխմանը։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարձակում է գործել Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա՝ Մադուրոյին ու նրա կնոջը դուրս բերելով երկրից։ Հունվարի 5-ին նրանք կանգնել են Նյու Յորքի Հարավային շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի առաջ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակցելու համար։ Մադուրոն և Ֆլորեսը իրենց մեղավոր չեն ճանաչել։