Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունը՝ կապված Էգեյան ծովում առկա վեճերի հետ, և վստահեցնում է, որ ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա դա։ Պետքարտուղարն այս մասին հայտնել է հունական «Kathimerini» թերթին տված հարցազրույցում։

Ռուբիոյին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ-ն կստանձնի միջամտելու և իրավիճակի կտրուկ սրումը կանխելու պարտավորություն, եթե Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վատթարանան Էգեյան ծովում կամ Կիպրոսի հարցի շուրջ։

«Ինձ անհավանական է թվում, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- պատասխանել է Ռուբիոն.- «Նրանք երկու դաշնակիցներ են և ՆԱՏՕ-ի երկու գործընկերներ, ուստի դա պարզապես չի կարող տեղի ունենալ»։

«Դա ոչ մեկի շահերից չի բխում: Դա ձեռնտու չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ Հունաստանին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին։ Ուստի, փոխանակ մտածելու այդ մասին, ես պարզապես կասեի, որ դա ինձ համար անհավանական է՝ մի բան, որը մենք երբեք թույլ չենք տա իրականանալ, և ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա»,- նշել է պետքարտուղարը։ 

81