Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Yandex Armenia-ի թիմը հաղորդագրություն է տարածել՝ տեղկացնելով, որ Yandex Go-ի որոշ ծառայությունների ժամանակավորապես անհասանելի են լինելու։
«Ձեր հանգստյան օրը պետք է ավելի անհոգ անցներ։ Շատ ենք ցավում, եթե այդպես չստացվեց։
Այս պահին Հայաստանում Yandex Go-ի որոշ ծառայություններ ժամանակավորապես անհասանելի են կամ աշխատում են ընդհատումներով։
Մեր թիմերն անում են հնարավոր ամեն ինչ՝ ծառայությունների աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Եթե ձեր գործը հրատապ է, խնդրում ենք առայժմ օգտվել այլ ծառայությունից։
Շնորհակալ ենք ձեր համբերության համար, նույնիսկ եթե այն արդեն սպառվում է։ Անհամբեր սպասում ենք այն պահին, երբ կրկին կկարողանանք օգնել ձեզ առօրյա գործերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գիշեր անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի վրա։