Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի։

Ավագանու հոկտեմբերի 13-ի որոշման համաձայն՝ Նոր Արեշի 3-րդ փողոցն այսուհետև կկոչվի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով՝ Մետաքսեի փողոց, իսկ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը կկոչվի Երվանդունիների փողոց:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Միխայիլ Ֆրունզեի (1885-1925թթ.) կենսագրությունն ու գործունեությունը հիմնականում կապված են Ռուսական կայսրության և Խորհրդային Ռուսաստանի քաղաքական ու ռազմական պատմության հետ։

Ըստ քաղաքային իշխանությունների՝ անվանափոխությունը միտված է հայ ժողովրդի պատմական ժառանգությունը տրամաբանորեն արտացոլելուն։

209