Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի՛ գիտնականներ, գիտության զարգացմամբ մտահոգված հարգելի՛ քաղաքացիներ,
Ստացել եմ ձեր բաց նամակը։
Շնորհակալ եմ բարձրացված հարցերի, ներկայացված առաջարկությունների, կառուցողական մոտեցման և գիտության զարգացման նկատմամբ ձեր հետևողական ու պատասխանատու դիրքորոշման համար։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ բարձրացված հարցերի վերաբերյալ խոսել եմ նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Նախարարն արդեն իսկ տեղյակ էր խնդիրներին և զբաղվում է դրանց լուծմամբ։ Առաջիկա օրերին Կառավարության այլ գործընկերների հետ նույնպես լրացուցիչ քննարկումներ կլինեն:
Կարծում եմ արդյունքը շուտով կտեսնեք:
Գիտության զարգացումը մեզ համար պետական քաղաքականության հստակ և անշեղ առաջնահերթություն է։ Այդ առաջնահերթությունը մենք ոչ միայն հայտարարել ենք, այլև արդեն իսկ ամրագրել ենք կոնկրետ քայլերով՝ 2021 թվականից ի վեր շեշտակի ավելացնելով գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորումը և միասին արձանագրել խոստումնալից ու նշանակալի արդյունքներ։