Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

«Լիդիան Արմենիա» ընկերությունում Կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում աշխատատեղերի թվի ավելացման մասին:

«Այնտեղ աշխատելու է մոտ 1200-1300 մարդ, բայց հանքերի պարագայում հաշվում են, որ յուրաքանչյուր մեկ աշխատակցի համար ևս 4-5 աշխատակից այլ կազմակերպություններում, այլ ոլորտներում է աշխատում, այսինքն խոսքն առնվազն ևս 4000 մարդու մասին է։

Իր ազդեցությունը կտարածվի այդքան մարդ տարբեր կազմակերպություններ, տարբեր աշխատանքներ կկատարեն, տարբեր ծառայություններ կմատուցեն, մի մասն ուղիղ ներգրավված կլինի, մի մասն՝ ածանցյալ ծառայություններ կմատուցի»,- ասել է Սանոսյանը:

150