Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

300 հազար ադրբեջանցու «վերադարձի» կամ Հայաստան գալու մասին նարատիվը հիշո՞ւմ եք, որ ընտրություններից առաջ դոմինանտ էր․ էս թեմայով կարևոր հանգամանք է պարզվել։

DFRLab-ի և գործընկերների հետ բացահայտել ենք Facebook-ի չորս ցանց՝ ընդհանուր ավելի քան հարյուր էջով, ինչպես նաև Telegram ալիքների համաժամանակյա գործունեություն։ Դրանք տարածել են «300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման», «Արևմտյան Ադրբեջանի» և պատերազմի վտանգի մասին պնդումներ։

Ժամանցային անունների կամ լրատվամիջոցների անվան տակ գործող էջերը հրապարակել են նույնական բովանդակություն՝ րոպեների, երբեմն՝ վայրկյանների տարբերությամբ։

Փաստագրել ենք նաև կայքերի տեխնիկական կապերը։ նյութում բոլորի անունները կան։ Որոշ էջեր դադարել են հրապարակումներ անել ընտրություններից երկու օր անց՝ հունիսի 9-ից։

Ինչո՞ւ է այս նարատիվի նման համ ակարգված տարածում եղել։ Պատասխանը շատ պարզ է՝ որ ստեղծվի տպավորություն, թե նույն պնդումը հաստատում են բազմաթիվ այսպես կոչված անկախ աղբյուրներ։ Մինչդեռ դրա հետևում համակարգված ցանց է գործել։

Հոդվածի հղումը, որտեղ բոլոր փաստական տվյալները ու անունները կան https://dfrlab.org/.../inauthentic-networks-amplify.../

166