Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Տանզանիայի Միացյալ Հանրապետության արտաքին գործերի և արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալ Ջեյմս Կինյասի Միլիայի հետ:

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, Անի Ավետիսյանը և Ջեյմս Կինյասի Միլիանն անդրադարձել են Հայաստան-Տանզանիա երկկողմ օրակարգի ձևավորման կարևորությանը։ Քննարկվել են առևտրատնտեսական, զբոսաշրջության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հաստատման հնարավորությունները:

Երկուստեք կարևորվել է արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ներդրման հարցը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել սերտացմանը և մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի հիմնախնդիրների շուրջ:

63