Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:

Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ բարձրացնել 112 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Պողոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, այնուհետ 135 կգ ու երրորդ մոտեցմամբ` 140 կգ:

Այս վարժությունում Պողոսյանը ոսկե մեդալակիր է:

Երկամարտի 249 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Էմմա Պողոսյանի պարգևատրությանը մասնակցեց նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

78