Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նովոսիբիրսկից Մախաչկալա ուղևորվող S7 Airlines-ի ինքնաթիռը Ղազախստանի տարածքի վրայով թռչելիս ազդանշան է տվել վտանգի մասին։ Տեխնիկական անսարքության պատճառով ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Օմսկի պահեստային օդանավակայանում։

«Տեխնիկական անսարքության պատճառով S7 7099 չվերթի (Նովոսիբիրսկ-Մախաչկալա) անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Օմսկի պահեստային օդանավակայանում։ Ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի»,- հայտնել են S7-ի մամուլի ծառայությունից։

Ինքնաթիռում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր։

85