Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 5, 7, 8, 17-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ծովասարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 190 միլիոն 431 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է 5,7, 8,17-րդ փողոցների ասֆալտապատում՝ 12677 քմ ընդհանուր մակերեսով, ջրահեռացման առուների կառուցմամբ։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, մեկնարկել են հոկտեմբերի սկզբներից և արդեն իրականացվել են շուրջ 45 տոկոսով։
Հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։