Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

COP17-ի շրջանակներում Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ, իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։

Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրականացման փուլերին և հետևանքներին:

Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը Աուրորա Ֆլորիդիային և Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի իտալերեն պատկերագիրքը, որի հրատարակմանն աջակցել է Իտալիայի դեսպանատունը։

Նշենք, որ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

67