Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին անվանել է բռնապետ։

«Վերջին տարիներին Իսպանիան ընդունել է հարյուր հազարավոր արգենտինացիների, որոնք փախչում են աղքատությունից և անհուսությունից՝ 21-րդ դարի չարիք սոցիալիզմի հետևանքներից։ Դուք պարբերաբար նույնն եք ապրում ամոթալի բռնապետ Պեդրո Սանչեսի ղեկավարության օրոք», — ասել է Մայլին Մադրիդում։ 

Իսպանիայում բնակարանային ճգնաժամի սրման ֆոնին շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ու վրանային ակցիաները, որոնք, ըստ հաղորդագրության, սկսվել են 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի վտարումից հետո։

Սեպտեմբերի 29-ին կառավարությունը հաստատել է բնակարանային ոլորտին վերաբերող միջոցառումներ պարունակող երկու հրամանագիր, սակայն հոկտեմբերի 2-ին Պատգամավորների կոնգրեսը մերժել է երկու փաստաթղթերն էլ։ Դրանից հետո Սանչեսը հայտարարել է խորհրդարանը լուծարելու մասին և արտահերթ ընտրություններ նշանակել նոյեմբերի 29-ին։

Բողոքի ցույցերը շարունակվում են, իսկ երկրի խոշորագույն արհմիությունները նոյեմբերի 11-ին նախատեսել են անցկացնել 24-ժամյա համընդհանուր գործադուլ։

62