Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել երկու օտարերկրացու, ապա վերցնելով նրանց անձնագրերը և օգտվելով անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում ստիպել է կատարել համակարգչային հափշտակություններ։

Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ վերոհիշյալ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ է զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացի։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նա կալանավորվել է։

85