Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ 40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին հատնում է Reuters-ը․ վկայակոչելով LSEG ֆինանսական վերլուծական ընկերության տվյալները՝ նշվում է նավը նավարկում է Մալթայի դրոշի ներքո։
Այս մատակարարումը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վառելիքի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջին գործնական քայլն է։
Ռուսաստանը համաձայնել է հանել դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները և ավելացնել առաջարկը համաշխարհային շուկայում՝ այդ թվում նաև Միացյալ Նահանգներ մատակարարումների միջոցով։
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել հոկտեմբերի 9-ին։ Դրանց հիմնական նպատակը վառելիքի գների նվազեցումն է, ինչը լուրջ մարտահրավեր է մնում ԱՄՆ շուկայի համար։
Մեկ օր առաջ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր 40 000 տոննա տարողությամբ առաջին լցանավի պատրաստման մասին։ Նա նշել է, որ դրան կհաջորդեն նաև այլ մատակարարումներ։