Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հորդանանի հարավում՝ Կարակի նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ. հաղորդում է հորդանանյան Al-Mamlaka հեռուստաալիքը։

Ըստ սկզբնաղբյուրի՝ Համուդ եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, շուրջ տասը մարդ վիրավորվել է։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։

Աղբյուրի տվյալներով՝ զինված տղամարդիկ դուրս են եկել ավտոմեքենայից և կրակ բացել Համուդ եկեղեցում անցկացվող հուղարկավորության ժամանակ։

64