Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 15,000 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը։

Ավելի վաղ Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքել է 14.633 միավոր ու դուրս եկել եզրափակիչ, որը կկայանա հոկտեմբերի 25-ին։
Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն այսօր հանդես կգա օղակների վարժության եզրափակչում։
Բաժիններ
24 Հոկտեմբեր, 2026 19:11
79
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
27 Սեպտեմբեր, 2026 19:07
Նոր նշանակում և վերանշանակումներ՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունում
07 Սեպտեմբեր, 2026 13:04
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ոսկե մեդալակիր
11 Ապրիլ, 2026 20:23
Փոխվարչապետ Խաչատրյանը և ԶՖԳ տարածաշրջանային տնօրենը մտքեր են փոխանակել համագործակցության երկկողմ օրակարգի վերաբերյալ
02 Հոկտեմբեր, 2026 20:01
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
29 Սեպտեմբեր, 2026 19:11
Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում
15 Սեպտեմբեր, 2026 18:58