Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

70 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տոնել Ռուսաստանի ներկայացուցիչ Եգոր Շարկենդեևի նկատմամբ ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել առմվազն բրոնզե մեդալ։

Եզրափակիչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը կմրցի իռլանդացի Եվրոպայի գործող չեմպիոն Ջոն Դունոհուեի հետ։

91