Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կիևյան փողոցից վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Կիևյան փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում տղամարդկանցից մեկը ատրճանակ է գործի դրել:
Միջադեպի 2 մասնակից հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
25 Հոկտեմբեր, 2026 09:40
222
Փարաքարում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով
20 Մայիս, 2026 19:56
Գեղարքունիքի մարզում խնջույքի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել, դանակահարված ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց
14 Ապրիլ, 2026 20:17
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նոյակերտ գյուղում
29 Նոյեմբեր, 2025 13:13