Եղեգնաձորում ընտրությանը մասնակցած 15 429 քաղաքացուց «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ, ստանում է 7378 ձայն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եղեգնաձոր համայնքում ընտրությանը մասնակցած 15 429 քաղաքացուց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ, ստանում է 7378 ձայն կամ քվեների 47.8%-ը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Շնորհավորում եմ Հուսիկ Սահակյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով»,- նշել է նա։
26 Հոկտեմբեր, 2026 00:07
1056