ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի բնակիչն ապաստարանից վերցրել է վեցամյա գերմանական հովվաշանը, որն ավելի ուշ փրկել է նրա կյանքը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Fox 29-ին:

Սեդի անունով գերմանական հովվաշունը հայտնվել էր կենդանիների համար ապաստարանում, երբ նրա տերը փոխել էր բնակության վայրը: Մի քանի ամիս անց շանը տուն էր տարել Բրայան անունով տղամարդը:

Չնայած հայտնի է, որ շունը հատկապես նյարդային վարք է ցուցաբերում տղամարդկանց հետ, Բրայանը զգացել է առանձնահատուկ կապ Սեդիի նկատմամբ: Նա գնահատել է շան խելքն ու անվերապահ նվիրվածությունը, որը հեշտ չէր գրավել:

Անցած շաբաթ Բրայանը տարել էր ինսուլտ տանը գտնվելիս: Սեդին անմիջապես օգնության էր հասել: Շունը լիզել էր նոր տիրոջ դեմքը, որպեսզի նա գիտակցությունը չկորցնի, եւ օգնել տղամարդուն սենյակում տեղաշարժվել բջջային հեռախոսին հասնելու համար:

Տղամարդը խոստովանել է, որ եթե շունը չլիներ, նա չէր կարողանա շտապ օգնություն կանչել:

Քանի դեռ ամերիկացին վերականգնվում է տեղի ունեցածից, Սեդիին խնամում են նրա բարեկամները: Բրայանն ամեն օր շփվում է շան հետ FaceTime-ի միջոցով:

 

Աղբյուր՝ news.am

287