Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բեռնատարների համար: Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ ԱԻՆ-ից, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար ճանապարհն անցանելի է: Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

299