Նման կրեատիվ կերպով է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատրաստվում Թուրքմենստանի 30-ամյակին։

Թուրքմենստանի անկախության 30-ամյակը նշելու համար երկրում կկառուցվի 448 միլիոն դոլար արժողությամբ հյուրանոց։ Այնտեղ նաև շների առանձնասենյակ կլինի։ Հյուրանոցը կկոչվի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունով: Տեղեկությունը հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկոնը»։

Հյուրանոցում կենդանիների ապաստարանը սովորական շների համար չէ նախատեսված, այլ ալաբայների՝ Կենտրոնական Ասիայի հովվաշների։ Նախագահը հատուկ  վերաբերմունք ունի շների այս ցեղի նկատմամբ: Հյուրանոցը կկոչվի «Արկադագ» («Հովանավոր»)՝ Բերդիմուհամեդովի պաշտոնական անվանումով:

Տեղական հեռուստատեսությունը ռեպորտաժ է հեռարձակել նախագահի հետ հանդիպումից, որի ընթացքում նրանք ցույց են տվել սլայդներ՝ հյուրանոցում կառուցվելիք նոր հարմարությունների մոդելներով:


Աղբյուր՝ armeniasputnik.am

 

1327