«Հարգելի գործընկերներ, քիչ առաջ անհայտ ծագման մի աղբյուրից կեղծ լուր է տարածվել, որն արտատպվում է նաև որոշ կայքերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի ադամանդագործության հետ, որևէ գործարան չի պատկանում Սուքիասյանների ընտանիքին և տարածված տեղեկություններն ակնհայտ սուտ են։ Դրանք նպատակ ունեն Սուքիասյանների բարի համբավն արատավորելու»:
«Հարկ ենք համարում նշել նաև, որ Սուքիասյանների համար անընդունելի են բոլոր նրանք, ովքեր խուսափում են հարկեր վճարելուց և խաբում են պետությանը: Մեզ համար անընդունելի է նաև խոսքի ազատության անվան տակ դիտավորությամբ կեղծ և հորինված լուրեր տարածելը»:

777