Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10 -ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25 կմ հատվածում Բերդկունք գյուղի բնակիչ 42-ամյա Կարեն Վարդանյանը իր վարած «Mitsubishi iՕ» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով նրա ուղևորներ համագյուղացիներ 33-ամյա Ա․ Հակոբյանը, և 7-ամյա Ն․Վ․-ն, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ 

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցում տուժածները հայտնել են, թե վնասվածքը ստացել են աստիճաններից վայր ընկելու հետևանքով։ Սակայն Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

ՃՈ ծառայողները տեղում պարզել են նաև, որ վթարի պատճառը եղել է «Niva» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից «Mitsubishi»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։ Այդ մեքենան նույնպես հայտնաբերվել է։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

776