86 տարեկանում մահացել է լեգենդար խորհրդային ծանրորդ Յուրի Վլասովը: Տեղեկությունը armeniasputnik.am-ի փոխանցմամբ հայտնում է RT-ն։

Նա իր կարիերայի ընթացքում սահմանել է աշխարհի 31 ռեկորդ, իսկ 1960-ին Հռոմում օլիմպիական խաղերի ոսկե մեդալ է նվաճել։ 1964 թվականին Տոկիոյի օլիմպական խաղերում արծաթե մեդալի է արժանացել, 4 հաղթանակ գրանցել աշխարհի առաջնություններում, վեցն էլ՝ Եվրոպայի առաջնություններում:

 

Մարզական կարիերայի ավարտից հետո զբաղվել է գրական և քաղաքական գործունեությամբ, գլխավորել ԽՍՀՄ ծանրամարտի և աթլետիկայի ֆեդերացիաները, իսկ 1996 թվականին առաջադրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում:


 

24175