Արտահանումներով զբաղվող իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում ներկայացուցչություն հիմնել
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է արտահանումներով զբաղվող իրանական «Exe Start Out» ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Համիդ Ռեզա Բոնյադիին, ընկերության տնօրեն Հաջար Սաիդինեժադին և ընկերության այլ պատասխանատուների։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին, զարգացման հնարավորություններին և «Exe Start Out» ընկերության կողմից Հայաստանում ներկայացուցչության հիմնադրմանը վերաբերող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Exe Start Out» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ տեղում տնտեսական ծրագերի քննարկման նպատակով։
14 Փետրվար, 2021 23:02
756
ԱՄՆ-ը ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները
21 Մարտ, 2026 12:04
Երևանում կանցկացվի հայ-իրանական տնտեսական հանձնաժողովի նիստը
11 Մայիս, 2022 15:36
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքներին
17 Դեկտեմբեր, 2020 00:15