Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Վալենսիա»-ին:

Armenpress.am-ի հաղորդմամբ` տուրի կենտրոնական խաղում «արքայական ակումբը» հաղթեց Կարիմ Բենզեմայի և Թոնի Կրոսի գնդակների շնորհիվ: Երկու գնդակներն էլ «սերուցքայինները» խփեցին առաջին կեսում: «Ռեալ»-«Վալենսիա»` 2:0:

Այս հաղթանակից հետո «արքայական ակումբը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և իր ակտիվում ունի 49 միավոր: Առաջին տեղում 54 միավորով Մադրիդի «Ատլետիկո»-ն է: Եռյակը 46 միավորով եզրափակում է «Բարսելոնա»-ն:

 

338