Հնդկական օվկիանոսի հյուսիսում երկուշաբթի սկսվել են Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Մաքսիմ Սուսլովը:

«Զորավարժությունները սկսվել են այսօր: Մենք դա հաստատում ենք»,- ասել է նա:

Ավելի վաղ իրանական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զորավարժությունները կսկսվեն փետրվարի 16-ին:

2019-ի դեկտեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում անցկացվեցին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները: Զորավարժությունները տևեցին չորս օր:

15 Փետրվար, 2021 15:10
197
; ;