«Բալասան» ծրագրի մասնակիցները այցելել են վիրավորում ստացած զինվորներին
Օրերս Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն այցելել են Հայաստանի «Կարմիր խաչ» ընկերության «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն, որտեղ բուժում են ստանում 2020 թ. արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը և բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանը: Այցի ընթացքում Մ. Գրիգորյանը կարդացել է Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծություններից, իսկ Էդուարդ Զորիկյանի կատարմամբ հնչել են իր հեղինակային երգերը: Արվեստագետները պատմել են նաև դրվագներ իրենց ստեղծագործական կյանքից:
Հիշեցնենք, որ «Բալասան» խորագրով գրադարանի հեղինակային ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Ապաքինող մշակույթ» ծրագրի շրջանակում:
17 Փետրվար, 2021 15:44
906
Համոզված ենք՝ դեռ կան եպիսկոպոսներ, որոնք զերծ կմնան Կտրիճի օտարերկրյա հրահանգիչների ազգադավ ծրագրից
18 Փետրվար, 2026 23:37
Մտածում ենք վերաբացել 16 մլնի ծրագիրը այն համայնքներում, որտեղ քիչ տներ են կառուցվել․ Թորոսյան (տեսանյութ)
04 Փետրվար, 2026 13:06
Տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետու գիտաժողովը
23 Դեկտեմբեր, 2025 16:01
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ
27 Օգոստոս, 2025 20:46
Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման համար զինում ենք շահառուներին անհրաժեշտ գիտելիքներով․ Աննա Հակոբյան
26 Փետրվար, 2025 18:33
ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցների հետ
01 Սեպտեմբեր, 2021 18:35