Հայաստանում մարտ ամսից կսկվի պատվաստումը COVID-19-ի դեմ: 

«Պետպատվերի շրջանակներում հնարավորություն կունենան պատվաստվելու ռիսկային խմբի մեջ ներառված քաղաքացիները՝ դրանք 65 տարեկանը լրացած մարդիկ են, բուժաշխատողներն են, քրոնիկական հիվանդություն ունեցող քաղաքացիներն են, փակ հաստատություններում գտնվող շահառուները և աշխատակիցներն են»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցի ժամանակ:

Նախարարի խոսքով՝ այս պահին երեխաները պատվաստման ծրագրի մեջ ընդգրկված չեն:

«Պատվաստումը կամավոր բնույթ կկրի»,- նշեց Ավանեսյանը: 

393