Araratnews.am- ը շարունակում է զոհված հերոսների մասին հաղորդաշարը։

 

Այսօր կպատմենք հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհված կամավոր Ստեփան Հակոբյանի մասին։

 

15 տարեկանում պատերազմի մասին ռեպ է գրել ու երգել։ Մայրը անգամ պատկերացում չի ունեցել, որ որդին մանկուց հայրենիքին նվիրված է եղել։Ստեփանը առողջական խնդիրների պատճառով բանակից ազատված էր։ Քառօրյայի ժամանակ նույնպես կամավորագրվել էր, բայց զինկոմիսարիատից չէին տարել։ Մայրիկին վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 14-ին։ Ստեփանը պատերազմի լուրը լսելուն պես միանգամից գնացել է զինկոմիսարիատ։ Երկու անգամ մերժել են, բայց չի հաձնվել եվ փնտրել է կամավորականների ջոկատ, որպեսզի մեկ վայրկյան շուտ հասնի ռազմի դաշտ, հասնի ընկերներին ու պաշտպանի հայրենիքը։ Ճակատ է գնացել «Լեգիոն» ջոկատի հետ։Ստեփանը զոհվել է իր ծննդյան օրը հոկտեմբերի 16-ին ժամը 18։30-ի։ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Ստեփան Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Նա  շատ տղաների կյանք է փրկել, բայց իր կյանքը ցավոք փրկել չկարողացան։

 

 

478