Թուրքիայի և Իսրայելի խաթարված հարաբերություններում վերջին շրջանում զարգացման միտում է նկատվում: Այս մասին արձանագրել է Թուրքիայում լույս տեսնող հրեական «Շալոմ» թերթի գլխավոր խմբագիր Իվո Մոլինասը:

Նշենք, որ 2018 թ. թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած լարման հետևանքով երկու երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին։  Իսկ այժմ թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերությունները գործում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:

Մոլինասի կարծիքով՝ Թուրքիան մեկուսացել է տարածաշրջանում և դրանից ազատվելու համար մի շարք պետությունների, այդ թվում՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար հնարավոր է նոր քայլեր ձեռնարկի: Նրա խոսքով, այդ գործընթացի վրա կարող են ազդել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ  առաջիկա հանդիպումները:

«Ե՛վ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, և նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պրագմատիստ մարդիկ են: Հուսով եմ, որ այդ պրագմատիզմով հանդերձ կրկին կկարգավորվեն հարաբերությունները»,- ասել է նա:

Մոլինասը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավարման համար դրական ցուցիչներ ու ազդակներ է համարել վերջին շրջանում  Թուրքիայի և Իսրայելի իշխանությունների կատարած հայտարարություններն ու քայլերը:

Նա մեջբերել է  2020 թ. դեկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթում հնչած հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան ցանկանում է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, ինչպես նաև հիշեցրել Թուրքիայում Իսրայելի կողմից գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում նոր դիվանագետի նշանակումը:

Մոլինասը որպես օրինակ է բերել նաև 2021 թ. փետրվարի 7-ին 10 տարվա տևական ընդմիջումից հետո առաջին անգամ Իսրայելին պատկանող ուղևորատար ինքնաթիռի մեկնումը Թուրքիա:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

706