Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 22-ին, ժամը 17:40-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Վաղարշապատ փողոցում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։03-ին, մարել՝ 18։17-ին։ Այրվել է «Audi A6» մակնիշի չշահագործվող ավտոմեքենան։

23 Փետրվար, 2021 10:49
128
; ;