ԿԳՄՍ-ի և պարետատան օգոստոսի 17-ի քննարկման արդյունքում որոշում էր կայացվել վերսկսել դասապրոցեսը դպրոցներում ՝ որոշ սահմանափակումներով: Այժմ դասերն անցկացվում են առավելագույնը 20 աշակերտով: Այն դասարաններում, որտեղ աշակերտների թիվը գերազանցում է 20-ը`  դասապրոցեսն անցկացվում է օրը մեջ:

ՀՀ ԿԳՄՍ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը պարզաբանել է Araratnews.am-ին կորոնավիրուսի նահանջի հետ կապված` կվերականգնվի՞ արդյոք ամենօրյա կրթությունը դպրոցներում:

«Որոշումը կայացվում է առողջապահության նախարարության հետ միասին: Պարտադիր հաշվի են առնվում հակահամաճարակային կանոնները և ամենակարևորն այս հարցում հենց անվտանգությունն է: ԿԳՄՍ-ն պարբերաբար դիմում է առողջապահության նախարարություն կանոնները մեղմացնելու խնդրանքով: Կախված համաճարակային իրավիճակից` հնարավոր են փոփոխություններ, հուսանք, որ գարնանը իրավիճակն ավելի նպաստավոր կլինի», - ասաց Կամավոսյանը:

Պատասխանելով հարցին` թե չի՞ ազդում այս ձևաչափով դասապրոցեսի անցկացումը կրթության որակի վրա` Կամավոսյանն ասաց, - «Կրթության այս ձեւաչափը մշակված է և քննարկված, այդ պատճառով նման խնդիր այս պահին չկա»:

Մարիամ Գևորգյան

23 Փետրվար, 2021 12:32
2143
; ;