Ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաև միջազգային գործընկերներն ամեն ինչ անում են՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել պատանդառությունից և վերադարձնել հայ ռազմագերիներին՝ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Այվազյանի խոսքով՝ ռազմագերիների հարցը ՀՀ իշխանությունների առաջնային ուշադրության ներքո է՝ օրը 24 ժամ: «Միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով, միջազգային ճնշումը հետզհետե աճում է: Ինչպես և ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում են գլխացավանք Ադրբեջանի համար: Եվ մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»,- վստահեցրեց նախարարը՝ հորդորելով համբերությամբ լցվել, լավատես լինել:

1lurer.am

23 Փետրվար, 2021 13:12
56
; ;