Փետրվարի 25-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կմեկնարկի միջազգային ավանդական մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ ըմբիշները։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։

 

Նշվում է, որ Երևան-Կիև չվերթով ըմբիշներն այսօր գիշերը կմեկնեն մրցավայր:

 

Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ կուղեկցի Կարեն Զուրաբյանին  / 57 կգ/, Ռազմիկ Պապիկյանին  / 61 կգ/, Գևորգ Թադևոսյանին / 65 կգ /, Հրայր Ալիխանյանին, Վարուժան Կաջոյանին, Արման Անդրեասյանին  / երեքն էլ ՝  74 կգ /, Արման Ավագյանին / 79 կգ/, Հովհաննես Մխիթարյանին  / 86 կգ /, Մարզպետ Գալստյանին  / 92 կգ / և  Հովհաննես Մաղաքյանին  / 125 կգ/:

 

Հունահռոմեականների գլխավոր մարզիչ Էդվարդ Սահակյանը թիմում ընդգրկել է  Ռուդիկ Մկրտչյանին  / 55 կգ /, Գևորգ Ղարիբյանին , Արմեն Մելիքյանին  /  երկուսն էլ ՝ 60 կգ /, Հրաչյա Պողոսյանին  / 63 կգ /, Կարեն Ասլանյանին, Սլավիկ Գալստյանին  /  երկուսն էլ ՝ 67 կգ /, Մալխաս Ամոյանին  / 72 կգ /, Կարապետ Չալյանին , Վարուժան Գրիգորյանին  / երկուսն էլ ՝  77 կգ /, Արտավազդ Վարդանյանին  / 82 կգ /, Արթուր Ալեքսանյանին, Արթուր Շահինյանին  / երկուսն էլ ՝  97 կգ /, Դավիթ Օվասապյանին  / 130 կգ /:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում մարտի 18-ի ըմբշամարտի երկու ոճերի եվրոպական երկրների օլիմպիական վարկանիշային մրցաշար կկայանա։

 

Աղբյուր՝ armsport.am

23 Փետրվար, 2021 16:55
87
; ;