Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը փետրվարի 15-ից 21-ը նվազել է 11 տոկոսով, իսկ մահվան դեպքերը` 20 տոկոսով: Այս մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` Ժնեւում հրապարակված շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:

Ըստ Tass.ru-ի` դեպքերի թվի անկումը գրանցվում է արդեն վեցերորդ շաբաթն անընդմեջ: Վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է 2.457.026 վարակման եւ 66359 մահվան դեպք: Փետրվարի 21-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է 110.763.898 վարակման եւ 2.455.331 մահվան դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում դեպքերի ամենանշանակալի անկումը գրանցվել էր Ամերիկայում (19 տոկոսով), Խաղաղ օվկիանոսի արեւմտյան տարածաշրջանում (9 տոկոսով), Եվրոպայում (7 տոկոսով) եւ Արևելյան Միջերկրածովում (7 տոկոսով): Այս տարածաշրջանում մահացությունը նվազել է համապատասխանաբար 23, 6, 19 եւ 3 տոկոսով: Մահացության անկում է գրանցվել նաեւ Աֆրիկայում (20 տոկոսով) եւ Հարավարեւելյան Ասիայում (6 տոկոսով):

ԱՀԿ-ի տվյալներով` Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում յոթ օրվա ընթացքում վարակվել է ավելի քան 1.06 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 34 հազար մարդ: Եվրոպայում գրանցվել է վարակման ավելի քան 939 000 եւ մահվան ավելի քան 24 000 դեպք: Արեւելյան Միջերկրածովում բժիշկներն ավելի քան 181.000 վարակման, ավելի քան 2400 մահվան դեպք են գրանցել:

Միացյալ Նահանգներում մեկ շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 480 000-ով: ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (ավելի քան 316,000 նոր դեպք), Ֆրանսիան (ավելի քան 131.000), Ռուսաստանը (ավելի քան 92.000), Հնդկաստանը ( ավելի քան 86,000), Իտալիան (ավելի քան 84.000), Մեծ Բրիտանիան (ավելի քան 78.000), Չեխիան (ավելի քան 65.000), Ինդոնեզիան (ավելի քան 60.000), Իրանը (ավելի քան 55.000 դեպք):

 

Աղբյուր՝ med.news.am

255