ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետտա Հախվերդյանը, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նոնա Հայրապետյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Աստղիկ Բալասանյանը հանդիպել են Երևան քաղաքի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների,  ինչպես նաև  Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալների հետ։

Մարիետտա Հախվերդյանը կազմակերպությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել ԱԱՏՄ ստուգայցերի և թեմատիկ ստուգումների վերաբերյալ։

Նոնա Հայրապետյանը, մասնավորապես, ներկայացրել է կարանտինի շրջանում  իրականացված և իրականացվող ստուգայցերի նպատակը, հաջորդականությունը, հետևանքները, ռիսկի վրա հիմնված  թեմատիկ ստուգումների գործընթացը, ինչպես նաև հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտին վերաբերող   ստուգաթերթերի առանձնահատկությունները՝  կարևորել ոլորտի նորմատիվ իրավական ակտերի պահպանումը։

Աստղիկ Բալասանյանը տեղեկատվություն է տրամադրել Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտում ստուգաթերթերով իրականացվող ստուգումների առանձնահատկություններից։

Զեկուցողները պատասխանել են ներկաների հարցերին, տեղեկացրել են, որ ստուգումների 2021 թվականի տարեկան ծրագիրը տեղադրված է տեսչական մարմնի՝ www.hlib.am կայքէջում, իսկ ստուգաթերթերը հաստատված են ՀՀ կառավարության որոշմամբ։

24 Փետրվար, 2021 11:13
80
; ;