«Հավելվածում ծրագրային փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ հարցը դեռևս գտնվում է քննարկումների փուլում»։ Այս մասին Araratnews.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին առողջապահության նախարարությունից, պարզաբանելով կառավարության կողմից «Ճամփորդիր առանց կովիդ» ծրագրի մեկնարկից հետո առաջացած տեխնիկական այն խնդիրը, որ, անկախ երեխայի տարիքից, նա ևս պետք է ունենար կովիդի թեստի բացասական պատասխանի հաստատումը բջջային համապատասխան հավելվածում, ինչն էլ ենթադրում է, որ երեխան նույնպես պետք է ունենա բջջային հեռախոս, որպեսզի կարողանա մեկնել երկրից:

Հիշեցնենք, որ հարցի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբուխանյանը ծրագրի մեկնարկից հետո պարզաբանում էր տվել, որ այդ պահանջը ռուսական կողմինն է, և նշել էր, որ դեռ քննարկումներ են ընթանում:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության պատասխանն ամբողջությամբ`

Հայկ Մագոյան

 

580