Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության հայցից հետո առաջին անգամ գայթակղիչ լուսանկար է հրապարակել։ Աստղը, որերորդ անգամ ցնցել ու հիացրել է երկրպագուներին։

Թվում է, թե Քիմ Քարդաշյանը շատ հանգիստ է ապրում Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծությունը։ Նույնիսկ այն բանից հետո, երբ աստղերը ներկայացրել են ամուսնալուծության փաստաթղթերը, նա շարունակում է աշխատել եւ չի մոռանում սոցցանցեում իր ակտիվության, կոնտենտի, իր հետեւորդների մասին։

Հրապարակված կադրում Քարդաշյանը ներկայացել է բալագույն լողազգեստով, որը հաջողությամբ ընդգծել է բազմազավակ մոր գեղեցիկ կազմվածքը, ինչպես նաեւ նեղ գոտկատեղը։

Քիմի գրավիչ կերպարը լրացրել է պարանոցի ոսկե շղթան եւ արեւապաշտպան ակնոցը: Նրա վարսերն արձակված են, նվազագույն շպարով է։

NEWS.am STYLE

2533