Ռուսաստանում պատգամավորի տղան վրաերթի է ենթարկել դատախազին և իր կնոջը՝ տղան եղել է կիսամերկ (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում «Եդինայա Ռոսիա»-ի տեղի պատգամավորի որդին երկու մարդու վրաերթի է ենթարկել, որոնք անցնելիս են եղել հետիոտնային անցումով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է «Տոյոտա Կամրի»-ի վարորդը վրաերթի ենթարկել երկու մարդու, որոնք զրուցելով զբոսնում են քաղաքում։ Baza տելեգրամյան ալիքը հայտնում է, որ տուժածները զինդատախազն ու նրա կինն են։ Երկուսն էլ ծանր վնասվածքներ եւ կոտրվածքներ ունեն։
Վարորդը եղել է տարօրինակ վիճակում. նա ղեկին նստած է եղել գրեթե առանց հագուստի եւ իրեն ոչ ադեկվատ է պահել ոստիկանների հետ՝ փորձել է կռվել, սակայն ձերբակալվել է։ Վարորդը բուժզննումից հրաժարվել է։
Վթարի մեղավորի ինքնությունը պարզվել է, նա ոմն Արտյոմ Լեւանովն է՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության աստրախանցի պատգամավորի որդին։
01 Մարտ, 2021 15:51
1195
Սկանդալ՝ Ռուսաստանում. ադրբեջանցի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրը հին թուրքական հող է անվանել
03 Հունիս, 2025 19:50
Ռուս-ուկրաինական բանակցությունները ավարտվել են «ոչ բացասական»․ Թուրքիայի ԱԳՆ
02 Հունիս, 2025 17:47
Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները
02 Հունիս, 2025 17:02