ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Դե ինչ, ընկերներ, լոռեցիները արդեն ավտոերթով ճանապարհ են ընկել և գալիս են Հանրապետության հրապարակ։

Տեղեկացնեմ, որ երեկվա մեր՝ մեքենաներով նշված հրապարակներ գալու և առանց մեքենայի քաղաքացիների հետ ճանապարհը կիսելու կոչին արձագանքողները բավականին շատ են եղել։

Հատուկ լրատվամիջոցների համար նշեմ, որ ՈՉ ՄԻ պետական, ծառայողական տրանսպորտային միջոց ներգրավված չէ սրանում, հետևաբար ուղղակի ֆիզիկապես չկա ոչ մի տեղ վարչական ռեսուրսի մասին խոսելու։

Կոչ եմ անում նաև մյուս մարզերից մեքենայով հավաքի եկող քաղաքացիներին, որպեսզի ճանապարհը կիսեն մյուսների հետ։ Համախոհների հետ ճանապարհը հաստատ ավելի կարճ կթվա»,-նշել է նա։


 
1180