Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի Հանրապետության և Արցախի համար։

Հանրապետության տարածքում մարտի 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Մարտի 3-4-ը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:





 

02 Մարտ, 2021 08:49
246
; ;